Ամարաս՝ արտաքուստ համեստ, բայց բացարձակ արժեք․ ռուս բլոգերների անդրադարձը

  • Փետրվարի 7, 2019, 19:32

Բլոգերներ Իգոր և Լարիսա Շիրյաևները հետաքրքիր ու տպավորիչ ֆոտոշարք են հրապարակել Ամարասի մասին։ Լուսանկարներին կից՝ ճանապարհորդները նաև ամփոփ ու բովանդակալից ներկայացրել են վանքի պատմությունն ու պատմամշակութային նշանակությունը։ Մասնավորապես՝ բլոգերներն իրենց ընթերցողին պատմում են․ «Ամարասի վանքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում։ Վանքը ոչ սովորական ճակատագիր է ունեցել՝ վաղ միջնադարից մինչև մեր օրեր։ Բազում պատերազմների պարտադրանքի տակ, ինչպես նաև նրա ներսում պատսպարվելու անհրաժեշտությունը ստիպել են, որ վանքը ամրոցի վերածվի։ Իսկ արվեստն ու արարչական ճշմարտությունը բացահայտելու մարդկանց մղումները Ամարասի վանքը վերածել են միջնադարի հոգևոր, կրթական ու գիտական կենտրոնի»։

Արտաքուս համեստ, բայց բացարձակ արժեք․ ահա այսպիսին տեսան Արցախի Ամարասը բլոգերները ։

Վանքի պատերի վրա Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ամարասի տարածքում պայթած արկերի բեկորների հետքերը:

Ամարաս, Amaras peoplemedia.am

Peoplemedia.am

Աղբյուրը՝ այստեղ

Tags: , , , , , ,