Այսուհետ Արցախ մուտք գործելու համար զբոսաշրջիկները չեն վճարի մուտքի վիզայի համար

  • Փետրվարի 1, 2019, 21:10

Փետրվարի 1-ին կայացած Կառավարության նիստին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկ։

Նախատեսվում է պետական տուրք չգանձել հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար: Նախատեսված օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի խթանել զբոսաշրջության՝ որպես Արցախի տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը։

peoplemedia.am Artsakh

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որն ուղարկվելու է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը։

2018 թվականին Արցախի Հանրապետություն է այցելել 28 588 զբոսաշրջիկ, ինչը 23%-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։

Տեղեկատվությունը՝ ԱՀ ԱԳՆ պաշտոնական կայքի

Peoplemedia.am

Tags: , , , ,