Ինչպես են ապրում սիրիահայ ոսկերիչները Երևանում․ Al Jazeera-ի անդրադարձը

  • Փետրվարի 9, 2019, 16:07

Հանրահայտ Al Jazeera պարբերականը  ռեպորտաժ է պատրաստել   Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայ ոսկերիչների մասին։

Peoplemedia.am-ը ներկայացնում է թարգմանած հատվածներ ռեպորտաժից։

31-ամյա ոսկերիչ  Վահե Հովհաննիսյանն է՝ նստած իր աշխատանքային սեղանի առաջ։ Դատարկ սուրճի բաժակը, լիքը մոխրամանը, խոշորացույցը, կշեռքը, ունելին ու ոսկե շղթայի ամրակներն անփութորեն թափված են սեղանին․ նա ստուգում է ամուսանական մատանու չափսը։

Ոսկերչական արհեստանոցի մի անկյունում պատից կախված է Հիսուս Քրիստոսի պատերը։ Իսկ արհեստանոցի պատերից դուրս ցերեկային լամպերի լուսավորության ներքո  հմուտ վաճառականները  վաճառում են մատանիներ, թևնոցներ, ժամացույցներ ու այլ ոսկյա զարդեր։

Ահա այսպիսին է երևանյան «Ոսկու աշխարհի» առավոտը։

Al Jazeera

Վահե Հովհաննիսյանը մեկն է այն հազարավոր հայերից, ովքեր Հայաստան եկան Սիրիայում պատերազմի սկսվելուց հետո։ Իսկ դեռ երկու տարի առաջ նա ապրում էր Հալեպում ու աշխատանքի գնալու ճանապարհին թաքնվում դիպուկահարների փամուշտներից։

«Ամեն օր բնակարանս լքելուց հետո, ես գիտեի, որ ունեմ քայլելու մեկ ճանապարհ․ չի կարելի աջ թեքվել, պետք է միայն ձախ կողմով քայլել, այլապես քեզ կսպանեն։ Մեր թաղամասում դիտակետ կար, և ամեն օր ես դրա կողքով վազելով էի անցնում, որ դիպուկահարները չհասցնեին ինձ նշանառության տակ առնել։ Ամեն օր ես ստիպված էի վազել, շատ արագ վազել»,-հիշում է Վահեն։

2016 թվականի սկզբին, երբ կառավարական զորքերը գրոհեցին Հալեպը, Հովհաննիսյանների տան առաջ ռումբ պայթեց․ շենքը գրեթե  ամբողջությամբ քանդվեց։

«Այն ընկավ ուղիղ մեր տան վրա։ Փախչելու կամ թաքնվելու իամստ չկար։ Հենց այդ պահին ես հասկացա, որ պետք է հեռանալ Սիրիայից»,-շարունակում է Վահեն։ Նա տաքսի վարձեց, որն իրեն, ծնողներին ու փոքրիկ Վիտոյին Լիբանանի սահման հասցրեց։ Այնտեղից ընտանիքը դժվարությամբ հասավ Բեյրութ, որպեսզի նստեն Երևան մեկնող ինքնթիռը։

«Մենք կարողացանք վերցնել միայն ամենաանհրաժեշտ անձնական իրերն ու հագուստը։ Ամեն ինչ, ամբողջությամբ կահավորված բնակարանը մնաց այնտեղ։ Բանալին թողեցինք հարևանի մոտ»։

Al Jazeera

 

Կար ժամանակ, երբ Հովհաննիսյանների ընտանիքի համար Հալեպը միակ փրկությունն էր։ Նրանց ընտանիքի ճանապարհորդությունն ավելի քան մեկ դար առաջ է սկսվել, 1915 թվականի Օսմանյան կայսրության իրականացրած զանգվածային սպանություններից հետո, որոնք հայերը բնութագրում են որպես ցեղասպանություն: Այդ ժամանակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին:

 «Հայերն ապրել են Սիրիայում դարեր շարունակ։ Այն դարձել էր հայերի հանգրվանը։ Հայերի համայնքը  ձևավորվել էր Հայոց ցեղասպանությունից հետո։ Այդ ցավոտ վերքը սիրիահայ համայնքի մշակութային ժառանգության կարևոր մասն էր»,- կարծում է  Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի ազգագրության և մարդաբանության պրոֆեսոր Ադամ Պոմեցինսկին:

Վահեն ապրում է եղբոր՝ Զարեհի և ծնողների՝ Անդրանիկ Հովհաննիսյանի ու Վերգինե Խաչատուրյանի հետ: 1946 թվականին նրա նախնիները բնակություն են հաստատել Հալեպում, որտեղ էլ ապրեցին շուրջ 70 տարի։

Հայրը՝ Անդրանիկն, աշխատում էր Լիբանանում, որպեսզի կարողանար կերակրել ընտանիքին։ Նախքան պատերազմը ընտանիքի անդամներից ոչ ոք Հայաստանում չէր եղել։

«Փախստականի կարգավիճակում Հայաստան գալը շոկային էր։ Առաջին օրերը Երևանում սարսափելի դժվար էին։ Չնայած, որ գիտեմ հայերեն, բայց մարդկանց խոսքից ոչինչ չէի հասկանում։ Նրանք այնքան շատ ռուսերեն բառեր ու հապավումներ էին օգտագործում  իրենց առօրյա խոսքում, որ անհնար էր հասկանալ։ Իսկ ես նախկինում երբեք չէի լսել ռուսերեն  բառեր»,-իր դժվարույթունների մասին է հիշում ոսկերիչը։ Իսկ առանց այդ էլ վատ դրությունը վատթարացնում էր նաև երկրի  տնտեսական վիճակը՝ գործազրկություն, ցածր աշխատավարձեր ու բնակարանների բարձր վարձավճարներ։

«Նրանք ստիպված են սկսել զրոյից և ակնհայտ է, որ իրենց դժվարությունների են բախվում։ Սիրիահայերի առջև ծառացող դժվարությունները տնտեսական են», – ասում է Օքսֆորդի համալսարանի սոցիոլոգ և դոցենտ Հրաչ Չինգիրիրյանը, որը մասնագիտացել է Մերձավոր Արևելքի և հայագիտության մեջ:

Al Jazeera

Եվ հենց տնտեսական դժվարությունների պատճառով շատերն ընտրեցին առևտրով զբաղվելը։ Դա հատկապես նկատելի է սպասարկման ոլորտում․ ամբողջ Երևանով մեկ հայտնվեցին տասնյակ սիրիական սրճարաններ ու ռեստորաններ։

Դա լավ էր Վահեի համար, ով կարոտում էր սիրիական խոհանոցը։ Նա այցելում է հայրենակիցների  սրճարանները, որպեսզի կրկին համտեսի իր քիմքին սովոր ուտեստներն ու լսի այն երաժշտություը, որն իրեն Հալեպ է տեղափոխում։

Նա եղբոր՝ Զարեհի  հետ հաճախ է ստիպված լինում օրվա մեջ 12 ժամ աշխատել։

«Ոսկերչությունը հայերի արհեստն է ։ Մեր նախնիները պահպանել են այդ գեղեցիկ արհեստը, երբ հեռանում էին Արևելյան Հայաստանից»։

Երբ 13 տարեկան էր,  դուրս եկավ դպրոցից: Հովհաննեսյանի հորեղբայրը, ով Բեյրութում ոսկերիչ էր, համոզեց նրան տեղափոխվել Լիբանան: Դեռահաս տարիքից էլ սովորեց  աշխատել թանկարժեք քարերի և մետաղների հետ:

«Ինձ դուր է գալիս այս արհեստը: Եթե փորձեմ ուրիշ գործ անել, վարպետության այս մակարդակին չեմ հասնի»:

Սիրիայից ժամանած հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հայեր աշխատում են որպես ոսկերիչներ:

Հովհաննիսյանի արվեստանոցից մի հարկ վերև մեկ ուրիշ սիրիահայ Վրեժ Սրապյանը ակրիլով շատ մանրակրկիտ ներկում է արծաթյա նուռ վզնոցը:

Յուրաքանչյուր կտորը մոտ 700 հայկական դրամ է (1.50 դոլար):

«Ես պետք է վճարեմ բնակարանի, արհեստանոցի վարձը և վաստակեմ մեր ապրուստի համար», – ասաց Սրապյանը, որը 2011 թվականին է հեռացել Սիրիայից: «Երեկ մենք արհեստանոցից դուրս եկանք ժամը 22: 30-ին, դա շուտ էր, երբեմն տուն ենք գնում գիշերը ժամը 1-ին:

aljazeera

Երբ, ավելի քան երկու տարի առաջ Սիրիայի կառավարական զորքերը հետ վերցրին Հալեպը, հանգիստ կյանքը վերականգնվեց, բայց փոխվեց հայկական սփյուռքը:

«Ամեն ինչ փոխվել է», – ասաց Հովհաննիսյանը, ով նորից Սիրիա վերադառնալու հույս այլևս չունի:

«Մարդիկ, որոնց ճանաչում էի, չկան, էլ նախկինը չի լինի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

© Peoplemedia.am

Tags: , , , , , , , ,