Ենոքավան՝ հայկական Շվեյցարիա․ ֆոտոշարք

  • Հունվարի 31, 2019, 16:10

Եթե բնության սիրահար եք և փնտրում եք քաղաքակրթությունից կտրված մի վայր, որտեղ միաժամանակ կլինեն անդնդախոր կիրճ և կուսական անտառ, լեռնային ջրվեժներ և խորհրդավոր քարանձավներ, գեղատեսիլ քարափներ և սառնորակ աղբյուրներ, ապա դուք անպայման պետք է այցելեք Ենոքավան. այդ ամենն այնտեղ կա:

Տավուշի մարզի գեղատեսիլ Ենոքավան գյուղը գտնվում է մարզկենտրոն Իջևանից 14 կմ հյուսիս-արևմուտք: Լաստիվեր տանող ճանապարհը անցնում է Ենոքավանով: Գյուղից դեպի մոտակա կիրճ և Աղստև գետի հովիտ բացվում է հրաշալի տեսարան:

yenokavan

Շրջակա խիտ անտառներում զբոսաշրջիկները կարող են  վայելել վայրի տանձի անմահական համը, համտեսել սալոր, ելակ ու մորի։ Իսկ տեղաբնակներն այդ ամենից համեղ մուրաբաներ ու ջեմեր են պատրաստում։

Ենոքավանի շրջակայքն այնքան գեղեցիկ է, որ զբոսաշրջիկներն այն հաճախ անվանում են հայկական Շվեյցարիա։

yenokavan

yenokavan

© Peoplemedia.am

Լուսանկարները՝ Կորյուն Մուրադյանի

Tags: , , , , , , , , , ,